Գաղտնիության Քաղաքականություն


About Print-ը հարգում է Ձեր գաղտնիությունը և պարտավորվում է պաշտպանել այն սույն Գաղտնիության Քաղաքականությանը համապատասխան։

Այս Գաղտնիության Քաղաքականության մեջ նշված է, թե ինչ տեղեկատվություն մենք կարող ենք հավաքել Ձեզանից և Ձեր մասին, երբ դուք այցելում ABOUTPRINT.AM կայք։

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Գաղտնիության Քաղաքականությունը, հասկանալու համար, թե ինչպես ենք մենք մշակում Ձեր տվյալները։ Եթե համաձայն չեք մեր քաղաքականության հետ, հորդորում ենք դադարել օգտվել մեր ծառայություններից: Գաղտնիության այս Քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել։ Շարունակելով օգտվել մեր մատուցվող ծառայություններից՝ Դուք համաձայնվում եք այդ փոփոխությունների հետ, ուստի խնդրում ենք պարբերաբար ստուգել թարմացումների առկայությունը:

Ձեր անձնական տեղեկատվության պաշտպանությունը մեզ համար առաջնային է։ Սույն Գաղտնիության Քաղաքականություն վերաբերում է ABOUTPRINT.AM կայքին և About Print ընկերությանը, կարգավորում է տվյալների հավաքագրումն ու օգտագործումը: Գաղտնիության Քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես About Print-ը կարող է հավաքել, օգտագործել և բացահայտել այն տեղեկությունը, որը մենք ստանում ենք ABOUTPRINT.AM կայքի միջոցով։

About Print ընկերությունը կարող է ավտոմատ կերպով հավաքել տեղեկատվություն սարքավորումների և կոմնակի ծրագրերի միջոցով։ Այս տեղեկատվությունը կարող է ներառել Ձեր IP հասցեն, զննարկիչի տեսակը, դոմենային անունը, մուտք գործելու ժամանակը։ Այս տեղեկատվությունը օգտագործվում է ծառայության աշխատանքի, ծառայության որակի պահպանման և կառավարման ABOUTPRINT.AM կայքի օգտագործման վերաբերյալ ընդհանուր վիճակագրություն տրամադրելու համար։

About Print-ը անձնական տեղեկությունն օգտագործում է About Print-ի կողմից մատուցվող ծառայությունները ապահովելու և բարելավելու նպատակով, ինչպես նաև Ձեզ հետ կապ հաստատելու համար: About Print-ը երրորդ անձանց չի վաճառում, վարձակալության չի հանձնում իր հաճախորդների ցուցակները։ About Print-ը կարող է օգտագործել ընդհանուր տեղեկատվությունը ցանկացած նպատակով, այդ թվում ՝ մարքեթինգային նպատակներով։

Հաճախորդների սպասարկման ծառայություն

Մենք կարող ենք հավաքագրել մեր հաճախորդների անձնական տվյալները սպասարկման, մարքեթինգի և վաճառքի ծառայությունների միջոցով։

Երբ Դուք այցելում եք ABOUTPRINT.AM կայք, երրորդ կողմից մատուցվող ծառայությունների արդյունքում Ձեր բրաուզերից մենք ստանում և գրանցում ենք մեր սերվերի տեղեկամատյանները, ներառյալ Ձեր IP հասցեն, ինչպես նաև cookie ֆայլերը և նմանատիպ տեխնոլոգիաներ։ Cookie ֆայլերը փոքր տեքստային ֆայլեր են, որոնք տեղադրվում են այցելուների համակարգչային բրաուզերում՝ իրենց նախասիրությունները պահելու համար: Cookie ֆայլերի մի մասի ժամկետը լրանում է 24 ժամվա ընթացքում կամ կայքը լքելուն պես և նրանք ավտոմատ կերպով հեռացվում են Ձեր համակարգչի բրաուզերից։